Մեծարգո Տիար Կիրակոս Գյույումճյան
Քուվեյթ

Հարգելի Պրն. Գյույումճյան,
Գոհունակությամբ ստացել ենք Ձեր նվիրաբերած գիրքը՝  <<Կայաններ ու Դիրքորոշումներ>> խորագրով:
Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, որ ազգային-եկեղեցական մեր անդաստանում արդյունավոր ձեռնարկումների հետ մեկտեղ նախանձախնդիր եք նաև գրական գործունեությամբ, մամուլում Ձեր հոդվածների հրապարակումներով ներկայացնելու հայ-արաբական հարաբերությունները, արաբ ընթերցողին ծանոթացնելու հայ մշակույթին, ճարտարապետությանը, քանդակագործությանը, դպրության նվաճումներին:
Գոհունակությամբ ենք անդրադառնում , որ Ձեր հեղինակած գիրքը արաբախոս աշխարհին տեղեկատվություն է մատուցում նաև հայ ժողովրդի պատմության, արցախյան հակամարտության, Հայոց Ցեղասպանության մասին: Գովելի է, որ զանգվածային լրատվամիջոցներով Դուք դեմ եք հանդես եկել թուրքական և ադրբեջանական դիվանագիտության տարածած ապատեղեկատվությանը՝ Ղարաբաղյան հարցի, Հայոց Ցեղասպանության առնչությամբ, ներկայացնելով Ղարաբաղին և հայությանը վերաբերող ճիշտ տեղեկության, շեշտելով հայության տեսակետը արցախյան հիմնախնդրի մասին:
Աղոթում ենք, որ Աստված պահի ու պահպանի Ձեր բարեպաշտ ընտանիքը, շնորհի հաջողություններ ազգանվեր ու եկեղեցասեր Ձեր գործունեության մեջ և պարգևի քաջառողջություն, կյանքի երկար, արևառատ օրեր:


Գարեգի Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց