Դեռ իմ՝Հայաստանի արտգործ նախարար եղած տարիներին էի զգում, որ Կիրակոս Գույումճեանը միշտ կարեւոր բաց է լրա-
ցընում։ Նա այն հեղինակներից է, ով տարիների ընթացքում Քուէյթի ու արաբախօս այլ երկրների լրատուամիջոցներում իր լուրջ ու ծանրակշիռ քաղաքական հրապարակումներով հետեւո- ղականօրէն Հայկական Հարցը, Հայաստանը եւ հայկական մշակույթը հասանելի է դարձնում արաբ ընթերցողներին։ Նրա հրապարակումների սբէքթրը բաւական ընդգրկուն է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունից մինչեւ հայկական մշակոյթ։ Գնահատելի են նրա յօդուածները Հայոց Ցեղասպանութեան եւ Ղարաբաղեան հարցերը հայկական տեսանկիւնից ներկայացընելու առումով։ Շատ կարեւոր է, երբ տուեալ երկրում բնակուող՝ հետեւաբար այդ երկրի լեզուին, մշակոյթին ու սովորութիւններին գիտակ գրիչն է հայկական թեմաների մասին գրում՝ ձեւաւորելով հանրային կարծիք։ Յատկապէս ա՛յս իմաստով է արժէքաւոր Կիրակոս Գույումճեանի այս հատորը, քանի որ այն գրուած է արաբական աշխարհին ու արաբ ընթերցողին հասկանալի լեզւով։

Վարդան Օսկանեան
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ,
ՀՀ նախկին արտգործ նախարար (1998-2008)